• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստան-Գերմանիա մշակութային նախագիծ Ֆրայբուրգում

09 հոկտեմբերի, 2025
Հոկտեմբերի 9-ին դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Ֆրայբուրգի քաղաքապետ Մարտին Հորնի հրավերով այցելեց Ֆրայբուրգ՝ մասնակցելու Գերմանիա-Հայաստան համատեղ մշակութային նախագծին:
Քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Ֆրայբուրգի միջև մշակութային և կրթական համագործակցությունը խթանելու հնարավորությունները։ Հանդիպման ավարտին՝ ի նշանավորումն Հայաստանի և Ֆրայբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման, դեսպան Ենգիբարյանը գրառում կատարեց քաղաքի Ոսկե Գրքում։
Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը և Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչները Ֆրայբուրգի համալսարանի Ցվետաևայի անվան կենտրոնում մասնակցեցին „FEAR–LESS–HOPE: Framing Time“ խորագրով ցուցահանդեսին, որը հանդիսանում է Հայաստան-Գերմանիա համատեղ մշակութային նախագծի մի մաս, կազմակերպված Ֆրայբուրգի համալսարանի Ցվետաևայի կենտրոնի, KulturDialog Armenien և Երևանի HayArt Centre-ի համագործակցությամբ։ Ցուցահանդեսը միավորում է գերմանական և հայկական արվեստագետների ու մի շարք մշակութային հաստատություններ, խթանում է ստեղծագործական երկխոսությունը և միջազգային համագործակցությունները։
Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Ֆրայբուրգի քաղաքապետ Մարտին Հորնը, Ցվետաևայի կենտրոնի նախագահ Էլիզաբետ Շորեն: Դեսպան Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց նախագծի կազմակերպիչներին և ընդգծելով, որ մեր երկրները կիսում են միասնական արժեքային համակարգ՝ կարևորեց նման նախաձեռնությունների դերը՝ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը խթանելու գործում։
 
 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: