• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Երևան-Լայպցիգ մշակութային տարվա բացման արարողություն

09 հունվարի, 2026
Հունվարի 9-ին Լայպցիգ քաղաքի «Techne Sphere» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Երևան–Լայպցիգ մշակութային տարվա բացման արարողությունը։
2025թ․ մարտի 31-ին, Երևանում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԳԴՀ դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ներկայությամբ, Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստորագրեցին համաձայնագիր Երևանի և Լայպցիգի միջև համատեղ մշակութային տարի անցկացնելու վերաբերյալ: 2026 թվականին, Երևան–Լայպցիգ մշակութային տարվա շրջանակում, նախատեսվում են իրականացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն, սեմինարներ, կրթական նախագծեր։
Մշակութային տարվա բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան Լայպցիգի մշակույթի հարցերով քաղաքապետ դր․ Սկադի Ենիկեն, Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության վարչության Արևելյան Եվրոպայի հարցերի պատասխանատու Քրիստինա Ռասսմանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը։ Միջոցառմանը ներկա էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Լուսինե Դավթյանը։
Մշակութային տարվա բացումը մեկնարկեց Techne Sphere Leipzig-ի, Գյոթեի ինստիտուտի և Լայպցիգի քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպված «The Spirit of Past Future» ցուցահանդեսով, որի շրջանակում ներկայացվեցին Լայպցիգից արվեստագետ Մարգրետ Հոփփեի և հայ արվեստագետ, նկարիչ և դիզայներ Նվարդ Երկանյանի աշխատանքները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: