• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կովկասի խճճված պատմություններ» խորագրով համաժողով Լայպցիգում

14 հունվարի, 2026

Հունվարի 14-ից 15-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի հումանիտար գիտությունների կենտրոնի (GWZO) կողմից կազմակերպվել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կովկասի խճճված պատմություններ» խորագրով գիտաժողով։

Միջոցառման բացման պաշտոնական հատվածում հյուրերին ողջունեցին GWZO ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, դր․ Մարեն Ռյոգերը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը (Լիսաբոն), ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ առցանց մասնակցությամբ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Լուսինե Դավթյանը։ Համաժողովի ներկա էր և պանելային քննարկումներին մասնակցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան բազմաբովանդակ պանելային քննարկումներ, մասնավորապես, թե ինչպես են Հայաստանը և հայկական համայնքները դարերի ընթացքում ներգրավված եղել միգրացիայի, առևտրի, կրոնի և գիտելիքների միջտարածաշրջանային ցանցերում։

Գիտաժողովը կիրառեց «խճճված պատմությունների» հայեցակարգը՝ դիտարկելով Հայաստանը որպես համաշխարհային պատմական գործընթացների ակտիվ մասնակից և ընդգծելով տարածաշրջանի պատմության բազմաշերտության և փոխկապակցվածության կարևորությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: