• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Ենգիբարյանը Բեռլինի Կաթողիկե „Märtyrer von Berlin“ եկեղեցում մասնակցեց էկումենիկ արարողության

22 հունվարի, 2026
Պատարագը մատուցվեց Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի և Բեռլին-Բրանդենբուրգի Էկումենիկ Խորհրդի (ÖRBB) Գործադիր կոմիտեի նախագահ Մոնսինյոր Դոկտոր Գյունթերի կողմից։ Պատարագին մասնակցեցին Հայ Առաքելական եկեղեցու և Կաթողիկե եկեղեցու մի շարք հոգևորականներ։
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Բեռլին-Բրանդենբուրգ Էկումենիկ խորհդին՝ էկումենիկ արարողության կազմակերպման և միջեկեղեցական համագործակցության ամրապնդման համար։
Դեսպան Ենգիբարյանը ընդգծեց, որ Հայաստանը որպես քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետություն, ավելի քան 1700 տարի պահպանել է իր քրիստոնեական հավատքն ու հոգևոր ժառանգությունը՝ որպես ինքնության, հույսի և ուժի աղբյուր։ Դեսպան Ենգիբարյանը կարևորեց պատարագին Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի մասնակցությունը՝ իբրև Հայաստանի, սփյուռքի և համաշխարհային քրիստոնեական համայնքի միջև խորհրդանշական կապի դրսևորում։
Միջոցառումը ևս մեկ անգամ վերահաստատեց էկումենիկ երկխոսության, փոխադարձ հարգանքի և խաղաղության ճանապարհին միասին քայլելու կարևորությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: