• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Հայաստանը մասնակցում է ITB հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսին

03 մարտի, 2026
Հայաստանը մասնակցում է ITB հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսին։ Այս տարի ITB Բեռլինը՝ զբոսաշրջության աշխարհի ամենաազդեցիկ բիզնես հարթակը, նշում է իր 60-ամյա հոբելյանը՝ առավել ընդգրկուն և ապագային միտված իր ծրագրով միավորելով աշխարհի զբոսաշրջային քարտեզը մեկ հարթակում։
Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորությամբ, սեփական ազգային տաղավարով ակտիվ մասնակցում է ITB Berlin 2026-ին։ Այս տարի Հայաստանը ներկայացնում է 9 զբոսաշրջային ընկերություն: Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները կներկայացնեն Հայաստանը որպես անվտանգ և բազմաոլորտ ճանապարհորդային ուղղություն, կխթանեն գործարար կապերը միջազգային գործընկերների հետ, կցուցադրեն մշակութային, գաստրոնոմիական և արկածային զբոսաշրջության հնարավորությունները՝ այդպիսով ամրապնդելով Հայաստանի դիրքերը միջազգային զբոսաշրջային շուկայում։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելենբերգերը և դեսպան Ենգիբարյանը շրջայց կատարեցին Հայաստանի տաղավարում, ծանոթացան գործարարների հետ և քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր։
ITB մասնակիցներին և հյուրերին իր գեղեցիկ պարերով հայկական ազգային մշակույթը ներկայացրեց նաև Բեռլինի հայկական "Հայեցի" պարային համույթը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: