• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Հայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանը

12 մայիսի, 2026
«Ռենովաբիս» Գերմանիայի կաթոլիկների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ, Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի ունեցավ «Armenien. Zwischen Ankommen und Aufbruch» (Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև) խորագրով պանելային քննարկում, որին մասնակցեց Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Միջոցառմանը Հայաստանից մասնակցում էր նաև աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Բերնդ Հյութեմանը։ Պանելային քննարկումը վարեց Բեռլինում «Ռենովաբիս»-ի ներկայացուցչության ղեկավար Ռենատե Կրեկելեր-Կոխը։
Քննարկվեցին Ղարաբաղից տեղահանված հայերի Հայաստանում ինտեգրման, Հայաստանի եվրոպական հեռանկարի, հասարակության դիմադրողականության բարձրացման և տարածաշրջանային խաղաղության թեմաները։
Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց Ղարաբաղից տեղահանված հայերին ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը և ինտեգրման գործընթացը, շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը և Գերմանիային աջակցության համար և կոչ արեց մեկտեղել և ավելացնել ջանքերը Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր հայերին աջակցելու ուղղությամբ։
Դեսպանը գոհունակությամբ արձանագրեց տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ներկայացրեց Խաղաղության խաչմերուկ ծրագիրը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացը։
Միջոցառմանը մասնակցում էին դիվանագետներ, լրագրողներ, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: