• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

ՀՀ դեսպանը հանդիպեց Բունդեսթագի պատգամավորների հետ

21 մայիսի, 2026
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման և խաղաղության խթանման ենթահանձնաժողովի պատգամավորներ Յոհաննես Ֆոլկմանի (ՔԴՄ/ՔՍՄ), Յուլիան Յոզվիգի (Ալյանս 90/Կանաչներ), Շառլոտ Նոյհոյզերի (Ձախեր), Դենիս Պաուլիի (Այլընտրանք Գերմանիայի համար) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկեցին ենթահանձնաժողովի պատվիրակության Հայաստան նախատեսվող այցին առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգային թեմաների շուրջ։ Անդրադարձան Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգին, Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և ՀՀ-ԵՄ գործընկերության ուղղությամբ ընթացող զարգացումներին։
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր։ Դեսպանը ներկայացրեց տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա շրջանակում իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ընթացքը։
Դեսպան Ենգիբարյանը նշեց, որ տարածաշրջանային խաղաղության հաստատման արդյունքում Հայաստանում բացվել է շահավետ ներդրումների իրականացման նոր ժամանակաշրջան և հրավիրեց գերմանական ընկերություններին ակտիվորեն օգտվել ստեղծված հնարավորություններից։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ հանդիպման և կառուցողական քննարկման համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: