• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ պաշտոնական ընդունելություն Գերմանիայում ՀՀ դեսպանատանը

24 սեպտեմբերի, 2026

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

Միջոցառմանը մասնակցում էին Գերմանիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, դաշնային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հասարակական, մշակութային, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգը։

Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն ընդգծել է անկախության՝ որպես հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերման և պետականության հիմնարար արժեքի նշանակությունը, կարևորելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի կայուն ու խաղաղ ապագայի կերտման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։

Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին՝  ՀՀ դեսպանը որպես երկկողմ գործընկերության կարևոր հանգրվան ընդգծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագիրը։ 

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունում ենք ներկայումս քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում»։ 

Գերմանիայում Հայաստանի դեպանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսենյան խաղաղության մրցանակի շնորհման խորհրդանշական կարևորությանը՝ նշելով. «Մեզ համար խորապես խորհրդանշական է այս Խաղաղության մրցանակի ստացումը մի երկրում, որը սեփական պատմությունից գիտի պատերազմի գինը և խաղաղության արժեքը։ Մեզ համար այս ճանաչումն իր նշանակությամբ շատ ավելին է, քան պարզապես պատիվը»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգն իր խոսքում շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ու սերտ գործընկերության կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: