• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը շարունակաբար կընդլայնվի

29 սեպտեմբերի, 2026
Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը շարունակաբար կընդլայնվի
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) Գերմանիայի, Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Բաստիան Ֆայգելին և Հայաստանում GIZ-ի նորանշանակ տնօրեն դր. Սոնյա Կուրցին։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով երկկողմ օրակարգի շարունակական ընդլայնման և խորացման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրին, որն ընդգրկում է համագործակցության մի շարք քաղաքական և տնտեսական ուղղություններ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում GIZ-ի գործունեությանը, մասնավորապես տնտեսական և էներգետիկ ոլորտներում արձանագրված արդյունքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների շուրջ։ Համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը քննարկելու և այն բովանդակային նոր ուղղություններով հարստացնելու նպատակով առաջիկայում Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: