• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Լայպցիգում նշվեց ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

02 հոկտեմբերի, 2026

Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս` Լուկաս Ֆլյոթերի և Սաքսոնիա-Անհալթում ու Թյուրինգիայում ՀՀ պատվավոր հյուպատոս` Միխայել Շմիդի նախաձեռնությամբ Լայպցիգում տեղի ունեցավ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնական երեկո։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության  դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Գերմանիայի միջև փոխվստահության ու ամուր բարեկամության վրա հիմնված համագործակցությունը։ Առկա համագործակցության շրջանակում առանձնահատուկ ընդգծվեց դպրոցների, համալսարանների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորված կապերի, ինչպես նաև մարդկանց միջև անմիջական շփումների դերակատարությունը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև պատվավոր հյուպատոսներ Լուկաս Ֆլյոթերը և Միխայել Շմիդտը։ Լայպցիգի քաղաքապետարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գաբրիելե Գոլդֆուսը ներկայացրեց Երևան- Լայպցիգ մշակութային տարվա շրջանակում կազմակերպած միջոցառումները։ Ելույթ ունեցավ և իր կյանքի փորձառությամբ կիսվեց բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը։

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի տարբեր քաղաքների քաղաքապետեր, այդ թվում՝ Գյումրի քաղաքի գործընկեր Հալլե քաղաքի քաղաքապետ, դոկտոր Ալեքսանդր Ֆոգտը, քաղաքայի խորհուրդների անդամներ, համալսարանների, հոգևոր և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և գործարարներ։

Երեկոյի ընթացքում հնչեցին հայկական և գերմանական երաժշտական ստեղծագործություններ։

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Լայպցիգի քաղաքապետ, Գերմանիայի համայնքների միության նախագահ Բուրխարդ Յունգի գլխավորած մոտ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են գործարար շրջանակների, քաղաքային խորհրդի, մշակույթի և գիտության ոլորտների ներկայացուցիչներ։

Այցի շրջանակներում Երևանը և Լայպցիգը կստորագրեն երկու քաղաքների գործընկերության վերաբերյալ պայմանագիր։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: