• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Երևանը և Լայպցիգը դարձան գործընկեր քաղաքներ

05 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 5-ին Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի քաղաքապետ Բուրկհարդ Յունգի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Լայպցիգի քաղաքային խորհրդի անդամներ, մշակույթի, գիտության և քաղաքային կառավարման ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Այցի նպատակն է նպաստել Երևանի և Լայպցիգի միջև գործընկերային կապերի հետագա զարգացմանը՝ մասնավորապես մշակույթի, կրթության, գիտության, մասնագիտական ուսուցման, քաղաքային կառավարման և այլ ոլորտներում։ Նախատեսված են մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ արվեստագետ Աննա Հայֆիշի ցուցահանդեսի բացումը «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում։

Այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։ Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը։
Անդրադարձ է կատարվել համայնքների խոշորացման և լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին, միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղություններին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպմանը հաջորդել է Երևանի քաղաքապետարանում Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգի հանդիպումը, որից հետո տեղի է ունեցել Երևանի և Լայպցիգի միջև քաղաքային գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությունը։
Համաձայնագրի ստորագրմամբ վերահաստատվել է երկու քաղաքների միջև համագործակցությունը խորացնելու և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Նախատեսված է նաև համագործակցության հինգ հուշագրիր ստորագրում Երևանի և Լայպցիգի համապատասխան հաստատությունների միջև.

  • Երևանի պատմության թանգարանի և Լայպցիգի պատմության թանգարանի միջև,
  • Հայաստանի պատմության թանգարանի և Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի միջև,
  • «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և «Ռութ Փֆաու»-ի անվան մասնագիտական դպրոցի միջև,
  • «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնի և Լայպցիգի տպագրության արվեստի թանգարանի միջև,
  • Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Լայպցիգի Յոհան Սեբաստիան Բախի անվան երաժշտական դպրոցի միջև։

Այս համագործակցությունը նպաստում է երկու քաղաքների միջև փոխադարձ փորձի փոխանակմանը և կայուն գործընկերային կապերի ամրապնդմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: