• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Գերմանիայի զբոսաշրջային միության Արտագնա զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի նիստը ՀՀ դեսպանատանը

14 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալել է Գերմանիայի զբոսաշրջային միության Արտագնա զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Օլիվեր Ցահնի նախագահությամբ։

Միջոցառմանը մասնակցել են արտագնա զբոսաշրջային ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի նիստի ՀՀ դեսպանատանը անցկացնելու որոշումը խորհրդանշական է և օրակարգային այլ հարցերից զատ նպատակ ունի ընկերություններին ներկայացնելու Հայաստանը՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Նիստին ընդառաջ բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հարուստ ներուժն ու հնարավորությունները։

Նիստից հետո Գերմանիայի զբոսաշրջության միության անդամները մասնակցել են Հայաստանից Գերմանիա ներմուծված գինու համտեսի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: