• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Գերմանա-հայկական 15-րդ հոբելյանական համերգաշարի բացումը

20 հոկտեմբերի, 2026

Դուրլախի Կարլսբուրգ պալատում կայացել է Գերմանա-հայկական երաժշտական միության 15-րդ հոբելյանական համերգաշարի հանդիսավոր բացումը։

Անվանի դիրիժոր Հայկո Մաթիաս Ֆյորսթերի, որը միաժամանակ Բադեն-Բադենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, ղեկավարությամբ ելույթ ունեցավ Պրահայի թագավորական կամերային նվագախումբը՝ մենակատարներ Կոհ Գաբրիել Կամեդայի և Անի Աղաբեկյանի մասնակցությամբ։

2011 թվականին ջութակահար Անի Աղաբեկյանի նախաձեռնությամբ հիմնադրված համերգաշարը նշանակալի ներդրում ունի հայ և եվրոպական երաժշտական մշակույթների հանրահռչակման, ինչպես նաև հայ-գերմանական մշակութային կապերի ամրապնդման գործում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կարլսրուեի քաղաքապետ դոկտոր Ալբերտ Քոյֆլայնը՝ ընդգծելով համերգաշարի կարևորությունը տարածաշրջանի մշակութային կյանքում և միջմշակութային երկխոսության զարգացման գործում։

Հոբելյանական համերգը լուսաբանվել է գերմանական Badische Neueste Nachrichten (BNN) օրաթերթի և PAMINA ամսագրի կողմից։

Գերմանա-հայկական 15-րդ հոբելյանական համերգաշարն անցկացվել է նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: