• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի այցը Շլեզվիգ-Հոլշթայն երկրամաս

06 նոյեմբերի, 2026

Տեղի ունեցավ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի այցը Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշթայն երկրամաս: Մայրաքաղաք Քիլում ՀՀ դեսպանին ընդունեց երկրամասի վարչապետ Դանիել Գյունթերը: Հանդիպմանը մասնակցեց նաև Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի գյուղատնտեսության,գյուղական տարածքների, Եվրոպայի և սպառողների պաշտպանության նախարարության պետքարտուղար Օտտո Քարսթենը:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի միջև տարբեր
բնագավառներում համագործակցության հնարավորությունները, առանձնահատուկ ընդգծվեց
տնտեսության տարբեր ոլորտներում հատկապես՝ վերականգնվող էներգիայի, տեղեկատվական
տեխնոլոգիաների, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության բնագավառում գործընկերության ծավալման անհրաժեշտությունն ու դեռևս չօգտագործված տնտեսական ներուժի օգտագործման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև մշակույթի, զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և
կրթության ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներին ու առկա
հնարավորություններին:

Դեսպան Ենգիբարյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»։

Շլեզվիգ-Հոլշթայն երկրամաս այցի ընթացքում ՀՀ դեսպանին ուղեկցեց Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: