• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Համբուգում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական տարին Համբուգում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական տարին

06 նոյեմբերի, 2026

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական տարվան նվիրված տոնական ընդունելություն։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Գերմանիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխվստահության ու ամուր բարեկամության վրա հիմնված համագործակցությունը։

Իր խոսքում դեսպան Ենգիբարյանը գոհունակությամբ հիշատակեց 2025թ․ դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակներում Համբուրգ այցելությունը և հանդիպումները:
Առկա համագործակցության շրջանակում առանձնահատուկ ընդգծվեց տեղական ինքնակառավարման մարմինների, միջմշակութային կապերի և միջանձնային շփումների դերակատարությունը։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթը, Համբուրգի կառավարության Միջազգային համագործակցության վարչության ղեկավար Մարկուս Հայլիգը և խորհրդարանի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Դավիդ Էրկլապը։

Միջոցառմանը ներկա էին նաև Համբուրգի խորհրդարանի, Համբուրգում հյուպատոսական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: