• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասում բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսություն (Համբուրգի հետ համատեղությամբ)

06 նոյեմբերի, 2026
Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասում բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսություն (Համբուրգի հետ համատեղությամբ)
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 4-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Համբուրգում ու Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթի կողմից կատարվեց Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը (նստավայրը՝ Համբուրգ):

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր խոսքում ընդգծեց, որ Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասում պատվավոր հյուպատոսության բացումը ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնել փոխշահավետ համագործակցությունը նաև Գերմանիայի առանձին երկրամասերի հետ՝ հիմնված երկու պետությունների միջև ձևավորված բարեկամության և փոխվստահության վրա:

Շնորհավորելով Հայկո Հեխթին՝ հյուպատոսական շրջանի ընդլայնման առթիվ՝ դեսպան Ենգիբարյանը հույս հայտնեց, որ պատվավոր հյուպատոսության գործունեությունը մոտ ապագայում կդրսևորվի գործնական արդյունքներով, մասնավորապես՝ փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-կրթական նախագծերի իրականացմամբ։

Երախտագիտություն հայտնելով վստահության համար՝ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթն ընդգծեց երկկողմ համագործակցության զարգացմանն աջակցելու իր պատրաստակամության մասին։
Պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնական ընդունելություն Համբուրգ քաղաքում:

Շլեզվիգ-Հոլշթայնը Գերմանիայի ամենահյուսիսային դաշնային երկրամասն է և միակը, որը միաժամանակ սահմանակից է երկու ծովերի՝ Հյուսիսային և Բալթիկ։ Այս աշխարհագրական դիրքով է պայմանավորված երկրամասի հիմնական տնտեսական և մշակութային առանձնահատկությունները: Երկրամասն առաջատար է համարվում հատկապես վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ բնագավառներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: