• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բեռլինում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին

24 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 21-23-ը Բեռլինում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը (ՆԱՏՕ ԽՎ), որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահի տեղակալ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը։

Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ տարբեր հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև վեհաժողովի լիագումար նիստին։ Նիստերին մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Բեռլինում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Բենեդետտա Բերտիի և ռազմավարական գործընկերության և վերապատրաստման ծրագրերի տնօրեն Ջեյսոն Գելանեսի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխգործակցության հետագա խորացման հնարավորությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: