• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բեռլինում

25 ապրիլի, 2012

Ս.թ. ապրիլի 24-ին Բեռլինում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ։

Բեռլինի Լուիզենկիրխե եկեղեցում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, որը վարում էր ԳԴՀ-ում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գ. Բեքչյանը։ Միջոցառմանը ելույթ ունեցան Հայ եկեղեցական և մշակութային համայնքի ատենապետ Պ. Տիքիճեանը, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ներկայացուցիչ Հ. Շուլցը։ Կոմիտասի ստեղծագործություններից կատարեցին երգիչ Ա. Կիրակոսյանը և դաշնակահարուհի Ն. Շմալենբերգը։  

Բեռլինի Ֆրանսիական տաճարում տեղի ունեցավ Ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին տարբեր ազգությունների բազմաթիվ հյուրեր, գիտնականներ, լրագրողներ, ԳԴՀ Բունդեսթագի և օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ։ Ելույթ ունեցան Բեռլինի Հայ համայքի ատենապետ Վ. Ալյանակը, Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Մ. Բրումլիքը, ովքեր դատապարտեցին Թուրքիայի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը։ Կոմիտասի և Բարսեղ Կանաչյանի ստեղծագործություններից կատարեցին երգչուհի Ն. Եղյանը և դաշնակահարուհի Ս. Շմեդինգ-Ֆարմասյանը։ Աղավնի Վարդանյանի կյանքի և Ցեղասպանության տարիների հիշողությունները կարդաց գերմանացի դերասանուհի Է. Պետրին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: