• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Բեռլինում

24 ապրիլի, 2016

Ապրիլի 23-ին ԳԴՀ մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում` Սուրբ Հեդվիգի տաճարի բակում, Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ձեռամբ օծվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

Էկումենիկ ծեսով իրականացված օծմանը մասնակցեցին նաև Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասի կաթոլիկ եկեղեցու դիվանապետ Թոբիաս Պրչուտարսկին և տարածաշրջանի բողոքական եկեղեցու առաջնորդ Ուլրիքե Թրաութվայնը:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ հուշարձանը, վեր խոյանալով Գերմանիայի պատմության թանգարանի առջև, հնարավորություն կտա հատկապես երիտասարդ սերնդին առճակատվելու Օսմանյան կայսրության պատմության այս հատվածի հետ, որը համընդհանուր եվրոպական հիշողության մի մասն է:

Արարողության ավարտին գերմանացի դուդուկահարուհի Կարոլինա Այսլերը ներկաների համար կատարել է Կոմիտասի ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Փաուն, Դաշնային և երկրամասային խորհրդարանների անդամներ, ԳԴՀ կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: