• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեռլինում

25 ապրիլի, 2016

Ապրիլի 24-ին Բեռլինում՝ Գերմանական պատմության թանգարանում, կայացավ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը, որը կազմակերպվել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Հայ Առաքելական Եեկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից՝ Բեռլինի հայկական համայնքների աջակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԿԽ վարչության նախագահ Ժակլին Խաչատուրյանը։ Այնուհետև ելույթներով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Բրանդը և Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը։

Երեկոն ավարտվեց ի հիշատակ Օսմանյան կայսրությունում նահատակված հայերի Տիրունական աղոթքով` մատուցմամբ ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի։

Բեռլինի պետական օպերայի հանրահայտ սոպրանո Նարինե Յեղիյանը, դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը և սաքսոֆոնիստ Հայրապետ Առաքելյանը ներկաների համար կատարեցին Շտրաուսի, Մարչելլոյի, Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում Վատիկանի նունցիուս արքեպիսկոպոս Նիկոլա Էտերովիչը, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, հրեա, ասորի համայնքների ներկայացուցիչներ։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: