• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայկական մշակութային օրեր Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում

28 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 26-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում մեկնարկեցին արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերը: Այս տարվա միոցառումները կանցկացվեն  «Մաշտոցը հանդիպեց Լյութերին - մշակույթների հանդիպում» խորագրի ներքո:  Հայկական մշակութային օրերի հարուստ և բազմազան ծրագրի նպատակն է գերմանացի հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները:
Այս տարվա միջոցառումների բազմաբնույթ ցանկում առաջին անգամ ընդգրկվել էր նաև հայկական տարազների և գորգերի ցուցադրումը՝ «Տերյան մշակութային կենտրոն»-ի արվեստագետների ներկայացմամբ: 

Մեկշաբաթյա ծրագրի մաս էին կազմում Էրլանգենի համալսարանի աստավածաբանության պրոֆեսոր Խաչիկ Գազերի  «Հայ ավետարանական եկեղեցու պատմությունն ու գերմանացի միսիոներների դերը» թեմայով դասախոսությունը, «Աստված հարստացրել է իմ կյանքը» գրքի շնորհանդեսը, Ռաֆայել Հովհաննիսյանի «Հայկական հետքեր Բադեն-Վյուրթեմբերգում» փաստավավերագրական ֆիլմի ներկայացումը, Շտուտգարտի ջազային նվագախմբի համատեղ ելույթը  ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանի, Արամոյի և Մադաթ Ավանեսովի հետ միասին:
 
Հոկտեմբերի 28-ին կատարվեցին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Ներկաները բուռն ծափահարություններով ողջունեցին մաեստրո Մանսուրյանին, ով իր երախտագիտությունը հայտնեց հայ երաժիշտներին:
 
Ողջույնի խոսքով հանդես եկան  Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀԱԵ հոգևոր հովիվ Տիրատուր Սարդարյանը: 
 
Կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Ռուբեն Մելիքսեթյանը, Իզաբելա Մելքոնյանը, երգչուհի Աննա Ավդալյանը, թավջութակահար Վաչե Բագրատունին և  ջութակահար Քրիստինա Ալթունյանը:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: