• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանին նվիրված միջոցառում Մյունխենում

25 հունվարի, 2018
Հունվարի 25-ին Մյունխենում՝ ԳԴՀ Բավարիա երկրամասի Առևտրի և արդյունաբերական պալատում, տեղի ունեցավ Հայաստանին նվիրված միջոցառում, որը կազմակերվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, «Բավարիայի ուխտագնացների միության» և «Դոկտոր Զասսե» ընկերության կողմից:
 
Միջոցառմանը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը և տնտեսական զարգացման հեռանկարները, մասնակցում էին Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, գործարարների, Գերմանիայի հասարական-քաղաքական հատվածի, ճամփորդական ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և հայ համայնքի անդամներ:
 
Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը կարևորեց այսօրինակ միջոցառումների անցկացումը՝ որպես խթան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացումը հայտարարել է իր առաջնահերթություններից մեկը: Հայաստանը, լինելով քրիստոնեության օրրան և հազարամյա ավանդույթներ ունեցող երկիր, միևնույն ժամանակ նորովի է ներկայանում օտարերկրյա լսարանին՝ շնորհիվ իր հզոր ինտելեկտուալ ներուժի, նպատակասլաց և առաջադեմ երիտասարդության:

«Բավարիայի ուխտագնացների միության» նախագահ Յուլիուս Պաստն իր խոսքում անդրադարձավ հայ-գերմանական պատմական առնչություններին, կարևորեց Հայ Առաքելական եկեղեցու նշանակալի դերը միջեկեղեցական կապերի զարգացման գործում: «Դոկտոր Զասսե» ընկերության համանախագահ Քրիստինե Զասսեն նշեց, որ այս միջոցառումը կարող է ծառայել Հայաստանի ճանաչելության բարձրացմանը գերմանական լայն հասարակության շրջանակներում:

Միջոցառման մասնակիցների համար «Հայ եկեղեցու պատմությունը և ներկան» խորագրով դասախոսությունով հանդես եկավ աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը: Հայաստանի զբոսաշրջային ոլորտի գրավչությունը, հզոր ներուժն ու զարգացման հեռանկարները ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր Հրայր Բաղրամյանը՝ «Բացահայտել Կովկասի մարգարիտ Հայաստանը» խորագիրը կրող իր դասախոսությունով: Բանախոսները պատասխանեցին նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

«Բավարիայի ուխտագնացների միությունը» փետրվարյան իր համարում հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով ինչպես երկրի պատմությունը և մշակույթը, այնպես էլ՝ զբոսաշրջային ոլորտը: 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: