• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանում գինեգործության վերաբերյալ հոդված «Business & Diplomacy» մասնագիտական ամսագրում

07 օգոստոսի, 2020

Խաղողագործությունը Հայաստանում. հազարամյակների ավանդույթը ժամանակակից մոտեցմամբ

 

Գերմանական հեղինակավոր «Business & Diplomacy» արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտում մասնագիտական ամսագրի 2020թ. ամռան համարում լույս է տեսել «Խաղողագործությունը Հայաստանում. հազարամյակների ավանդույթը ժամանակակից մոտեցմամբ» վերնագրով լայնածավալ հոդվածը:

Հոդվածում նշվում է. «Հայաստանում Արենի գյուղի հարևանությամբ գտնվող Արենի-1 քարանձավում պեղումների արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 6000-ամյա հնձան, հողի մեջ թաղված խմորման և պահպանման հսկայական կարասներ, գինու մատուցման սափորներ և գավաթներ։ Կալիֆորնիայի և Օքսֆորդի համալսարանների լաբորատորիաներում իրականացված ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ Արենի 1-ն այս պահին հայտնի աշխարհի գինու արտադրության ամենահին ամբողջական համալիրն է: Այն  Ք.ա. 5-րդ հազ. վերջ – 4-րդ հազ. սկիզբի հեթանոսական ծիսավայր է, որի անբաժան մասն է կազմել գինու արտադրությունը»:

Այնուհետև անդրադարձ է կատարվում հայկական գինեգործության զարգացման պատմությանը՝ հավելելով, որ «1991թ. անկախացումից հետո Հայաստանը կրկին ստանձնեց գինեգործական ժառանգությունը վերականգնելու և համաշխարհային գինու քարտեզին իր ուրույն տեղը վերագտնելու առաքելությունը՝ հավատարմորեն պահպանելով հինավուրց ավանդույթները և համադրելով դրանք ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտական ներուժի հետ:

Կարևորելով գինեգործության տնտեսական նշանակությունը՝ ոլորտը ներառվեց կառավարության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի մեջ՝ որպես տնտեսության գերակա ճյուղ, իսկ խաղողագործության և գինեգործության համակարգային, արդյունավետ և շարունակական զարգացումն ապահովելու նպատակով 2016թ. ստեղծեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (VWFA), որի գործընկերների թվում է նաև GIZ-ը: Հետևողական աշխատանքի արդյունքում զգալիորեն բարձրացավ գինեգործության բնագավառի ներդրումային գրավչությունը:

Միայն 2018-2019թթ. ոլորտում կատարվել է ավելի քան 20մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Այսօր Հայաստանն ունի 16․700 հա խաղողի այգի, որոնց թիվը տարեցտարի ավելանում է, և արտադրում է տարեկան 12.676.200 հեկտոլիտր գինի։  

«Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ գինիները մասնակցում են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մրցույթներին, և միայն 2018-2019թթ. արժանացել են ավելի քան 90 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների և մրցանակների:

Արդեն ավանդույթ դարձած գինու փառատոններն (Areni Wine Fest, YereWine Days, Voskehat Wine Fest) ամեն տարի Հայաստան են բերում թեմատիկ տուրիզմի բազմաթիվ սիրահարների՝ վայելելու հայկական գինու վերածնունդը»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: