• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Սմբատյանի բացառիկ հարցազրույցը Գերմանական Խմբագրությունների միությանը (RND)

30 հունվարի, 2021

Գերմանական Խմբագրությունների միություն (RND) ամենախոշոր կազմակերպության արտաքին քաղաքականության ոլորտը համակարգող գլխավոր խմբագիր Յան Էմենդորֆերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի բացառիկ հարցազրույցը: (Այն ստացել է լայն արձագանք և արդեն վերահրատարակվել է երկրամասային չորս թերթերում):

 

Հայաստանի դեսպան. «Լեռնային Ղարաբաղում պետք է հանրաքվե կայանա»

Խմբագրի կողմից. Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմը շուրջ 5000 մարդու կյանք խլեց և ստեղծեց նոր իրողություններ: Ինքնավար հայկական տարածքն առավել կրճատվեց, քանի որ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի մի հատված: Շատ հայեր 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունն ընկալում են որպես կապիտուլյացիա:

 

Պարո՛ն Սմբատյան, արդյո՞ք հրադադարի այս համաձայնագրին այլընտրանք կար:

Ադրբեջանական զինուժը և նրա վարձկանները շարունակում էին դաժանա ագրեսիան նաև խաղաղ բնակչության դեմ: Պատերազմի ընթացքում զենքերը լռեցնելու երեք փորձ եղավ: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից հոկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից հոկտեմբերի 17-ին, և վերջինը՝ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի կողմից հոկտեմբերի 26-ին: Բոլորն ապարդյուն, քանի որ Ադրբեջանը չպահպանեց զինադադարի որևէ համաձայնություն:

 

Հայկական բանա՞կն էր չափազանց վատ զինված, թե՞ ադրբեջանականը՝ չափազանց լավ:

Հարցը հնչեցնում եք շատ պարզ. կցանկանայի այստեղ այլ տեսանկյունից մոտենալ:

Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության համեմատությունը տալիս է հստակ պատասխան, դրան գումարած այն աջակցությունը, որն Ադրբեջանը ստանում էր Թուրքիայից:

Տարիներ շարունակ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է եղել Հայաստանը մշտական շրջափակման մեջ պահելուն: Պատերազմից առաջ և դրա ընթացքում Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց հսկայական ռազմական աջակցություն՝ զենքի լայնածավալ մատակարարումներով, այդ թվում՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի և ինքնաթիռների: Պատերազմում ընդգրկված էին թուրք ռազմական խորհրդատուներ, ինչպես նաև իսլամիստ վարձկաններ Սիրիայից և Լիբիայից, ում խոստացվել էր բնակության համար տարածքներ տրամադրել նոր գրավված շրջաններում:

 

«Ադրբեջանը բլից-կրիգ էր փնտրում»

Հայաստանն անակնկալի՞ եկավ պատերազմից:

2020թ. օգոստոսին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո դա սպասելի էր: Կարծում եմ, որ ադրբեջանցիները պատրաստվել էին ակնթարթային պատերազմի, սակայն նրանք բախվեցին հայկական զինուժի համառ դիմակայությանը: Ադրբեջանը բարենպաստ պահ էր ընտրել. գլոբալ համավարակ, ընտրություններ Ամերիկայում, խաթարված հարաբերություններ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև, միջերկրածովյան ճգնաժամ՝ Լիբիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, և փախստականների հիմնախնդիր:

 

Որքա՞ն զոհ և վիրավոր ունի հայկական կողմը:

Յուրաքանչյուր մարդկային կյանք չափազանց մեծ կորուստ է: Մեր տվյալներով՝ ունենք հազարավոր վիրավորներ և միչնև 4000 զոհ: Շատ հայեր անհայտ կորած են համարվում: Ցավոք, ադրբեջանական կողմը ոչ մի տեղեկատվություն չի տրամադրում ռազմագերիների քանակի վերաբերյալ: Հստակ է, որ նրանց հանդեպ վերաբերմունքը դաժան է, իրականացվում են ռազմական հանցագործություններ: Մենք պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակում, ինչպես մենք դա արեցինք ադրբեջանցի ռազմագերիների դեպքում:

Շտապ պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, քանի որ ռազմական շարունակվում են հանցագործությունները: Այո՛, ես դրանք շատ հստակ անվանում եմ ռազմական հանցագործություններ, և դրանց պատասխանատուները պետք է կանգնեն միջազգային ռազմական դատարանի առջև և դատապարտվեն: Առկա են տեսաձայնագրություններ և տարբեր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ, որոնք ապացուցում են դա:

 

Արդյո՞ք պաշտպան տերությունը՝ Ռուսաստանը, շատ երկար սպասեց:

Արդեն հարցադրումն ինձ համար չափազանց պարզ և կարճ է ձևակերպված: Հայաստանի անկախացումից ի վեր մենք ձգտում ենք դառնալ միջազգային հանրության վստահելի անդամ: Հաշվի առնելով այն ժողովրդավարական ուղին, որը Հայաստանն ավելի ընդգծված բռնեց 2018 թվականից ի վեր, Հայաստանի ժողովուրդը հույս ուներ այս հակամարտությունում աջակցություն ստանալ նաև ԵՄ-ից: Բացակայեց նաև ՆԱՏՕ-ի կողմից հասցեական քննադատությունը անդամ պետություն Թուրքիայի նկատմամբ: Անտեսվեց և կոպտորեն խախտվեց եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնարար սկզբունքը, այն է՝ պետությունների միջև ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, իսկ միջազգային հանրությունը ուղղակի դիտում էր:

 

1915թ. իրադարձությունների հիշողություններ

Պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի շրջանից տասնյակ հազարավոր հայեր փախուստի դիմեցին: Ի՞նչ եղավ նրանց հետ:

Խոսքը գնում է շուրջ 40.000 մարդու մասին, ովքեր փախուստի են դիմել և դեռևս չեն վերադարձել: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կաջակցի այդ մարդկանց՝ վերադառնալու իրենց հայրենիք՝ իրենց բնակության վայրերը: Ի սկզբանե պատերազմն ուներ հստակ նպատակ՝ տեղահանման քաղաքականությամբ «մաքրել» հայերից տարածաշրջանը: Մեզ մոտ շատերը սա ընկալում են որպես 1915թ. իրադարձությունների կրկնություն, երբ թուրքերն իրականացրեցին մեկ միլիոնից ավել հայերի ցեղասպանությունը: Այժմ առավել քան կարևոր է, որ տեղում գտնվող ռուս խաղաղապահներն օգնեն կարգավորել իրավիճակը և ապահովել հրադադարի ռեժիմը:

 

Հայերը դեռ բնակվու՞մ են Ադրբեջանի կողմից նոր գրավված տարածքներում:

Տեսեք, Ադրբեջանը լավագույնս ապացուցում է այն, որ ինքը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ լուծմամբ և մարդավայել համակեցությամբ: Նույնիսկ նոյեմբերի 10-ից հետո այն շարունակեց գրոհել Հադրութի շրջանի երկու գյուղերի վրա և գերի վերցրեց բնակչության մի մասին: Ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ: Ո՞վ է պաշտպանում նրանց մարդու իրավունքները: Եվ մի հարց էլ է ինձ հուզում. ի՞նչ է լինելու հայկական հարուստ մշակութային ժառանգության հետ Շուշի քաղաքում, քանի որ մենք գիտենք, որ Ադրբեջանը չի թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը:

 

Պատերազմի արդյունքում տեղի են ունենում ժողովրդի բողոքի ցույցեր և հրաժարականի կոչեր ընդդեմ 2018թ. ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Կլինե՞ն նոր ընտրություններ:

Վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետ ավարտվում է 2023թ.: Նա նշել է, որ եթե ժողովուրդը ցանկանա, ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների: Այժմ բանակցություններ են ընթանում այլ կուսակցությունների հետ:

 

Ի՞նչ է սպասվում այժմ Արցախի փոքր, ինքնավար հայկական հանրապետությանը, որը հիմնադրվել է 1994թ., բայց երբևէ միջազգայնորեն չի ճանաչվել:

Մենք խոսում ենք ավելի քան 150.000 մարդու մասին, ովքեր 25 տարի շարունակ այնտեղ ապրում են սահմանադրորեն մշակված խաղաղ կյանքով՝ պետականության բոլոր բաղադրիչներով: Այն իր մեջ ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եվ այդ արժեքները պետք է շարունակեն կիրառվել: Ադրբեջանի կողմից նոր գրավյալ տարածքները չեն կարող փոխել Լեռնային Ղարաբաղի, այսինքն՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը: Շուրջ 30 տոկոսն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Դա նշանակում է, որ այժմ բանակցային գործընթացը վերջապես պետք է վերսկսել, պետք է անցկացնել հանրաքվե, որպեսզի այնտեղ բնակվող մարդիկ ինքնուրույն որոշեն, թե ինչպես են ցանկանում ապրել:

https://www.rnd.de/politik/bergkarabach-botschafter-fordert-referendum-nach-krieg-zwischen-aserbaidschan-und-armenien-MU3M75LPFBFTJA623EAWDWBMSA.html

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: