• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Աննա Հեդվիգ Բյուլլի հուշաքարի օծման արարողություն

01 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 1-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Վալդվիմերսբախի գերեզմանատանը տեղի ունեցավ միսիոներուհի Աննա Հեդվիգ Բյուլլի հուշաքարի օծման արարողությունը:

Միջոցառման կազմակերպիչն էր ֆրանսահայ «Arche du Monde» միությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և «Միսիոնսհայմ» միության հետ համագործակցությամբ:

Ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին Վալդվիմերսբախի «Միսիոնսհայմ» միության ղեկավար Pfr. iR Գյունտեր Շուլերը, «Arche du Monde» միության ղեկավար Գևորգ Ներսեսյանը, «Christlicher Hilfsbund Orient e.V.» («Քրիստոնյաների Արևելքի օգնության կենտրոն») ղեկավար դր. Անդրեաս Բաումաննը:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքը ներկայացրեց դեսպանության երրորդ քարտուղար Լուսինե Սարգսյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը նշել էր, որ Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո բազմաթվ հայ երեխաների կյանք փրկած Բյուլ Մայրիկի մահվան 40-րդ տարելիցին վերատեղադրված այս տապանաքարը հայ ժողովրդի երախտիքի դրսևորումն է միսսիոներուհու անձնվիրական գործունեությանը. «Մեր պարտքն է պահպանել և հաջորդ սերունդներին փոխանցել հիշատակն այն մարդկանց մասին, ովքեր հաճախ նույնիսկ սեփական կյանքի գնով բազմաթիվ հայերի կյանք են փրկել և հույս փոխանցել ապագայի նկատմամբ»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: