• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԺ պատգամավորների այցը Գերմանիա

08 հուլիսի, 2022

Հուլիս 2-ից 8-ը աշխատանքային այցով Բեռլին էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը, որի կազմում էին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար դր. Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի այցի շրջանակներում հուլիսի 4֊ին Բունդեսթագում տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը Բունդեսթագի փոխնախագահ տիկին Պետրա Պաուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր։ Պատվիրակության անդամները Բունդեսթագի փոխնախագահին իրազեկեցին Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին` ընդգծելով, որ ժողովրդավարությունը Հայաստանում դիտարկվում է որպես խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիք, որն այլընտրանք չունի։

ԱԺ պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական համագործակցության գծով պետքարտուղար Նիլս Աննենի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման և ժողովրդավարական արժեքների տարածման կարևորության ու անհրաժեշտության մասին: Հանդիպման անկյունաքարային թեմաներից էր խորհրդարանական կառավարման համակարգում հայ-գերմանական փորձի փոխանակումը, ինչը արդյունք է լինելու միջխորհրդարանական կապերի ընդլայնման և բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի ակտիվացման:

Հուլիս 5-ին պատվիրակության անդամները հանդիպեցին Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի (Սոցիալ֊դեմոկրատական կուսակցություն) հետ: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի խորհրդարանական բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ։ Հանդիպման ընթացքում կողմերը շեշտեցին խորհրդարանական ձևաչափում երկկողմ համագործակցության ընդլայնման և բովանդակային քննարկումներ անցկացնելու կարևորությունը։ Ելույթների ընթացքում բարձացվեցին հայ֊գերմանական խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր։

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակներում հուլիսի 5-ին հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի և Մարթին Գերսթերի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության և երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված հարցեր: 

Պատգամավորները դեսպանությունում քննարկումներ ունեցան նաև Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար դր. Յոհան Դավիդ Վադեֆուլի(ՔԴՄ/ՔՍՄ), Ձախեր խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ դր. Գրեգոր Գիզիի հետ, ինչպես նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ Գյոքայ Ակբուլուտի (Ձախեր) հետ:

Բեռլին այցի շրջանակներում պատգամավորները հանդիպումներ ունեցան նաև Բունդեսթագի պատգամավորներ, Ազատ դեմոկրատներ խմբակցության  արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ուլրիխ Լեխտեի, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի,  Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության հարցերով հանձնաժողովի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության խոսնակ Միխայել Բրանդի և նույն հանձնաժողովի անդամ Կնուտ Աբրահամի հետ (ՔԴՄ), ինչպես նաև Պաշտպանության, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամ Մերլե Շպելլերբերգի հետ (Կանաչներ) հետ: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Գերմանիա խորհրդարանական համագործակցության ընլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Լիլիթ Կիրակոսյանը Բունդեսթագում հանդիպներ ունեցան Տուրիզմի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Յանա Շիմկեի, Ազատ դեմոկրատներ խմբակցության տնտեսական քաղաքականության հարցերով խոսնակ Ռայնհարդ Հուբենի, իսկ դեսպանությունում՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան բիզնես հանձնաժողովի (Ost Ausschuss) Արևելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի և German Economic Team տնտեսական քաղաքականության ոլորտում անկախ խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն դր. Ռիկարդո Ջիուչչիի և Հայաստանի հարցերով համակարգող Էմիլի Հենչելի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Լիլիթ Կիրակոսյանը քննարկում ունեցան Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերտ քաղաքական հիմնադրամում:

Աժ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դեսպանությունում հանդիպում ունեցավ  Գերմանիայում Եզդիների կենտրոնական խորհրդի նախագահ Զեմֆիրա Դլովանիի հետ:

Աշխատանքային այցի շրջանականերում պատգամավորներն այցելեցին նաև Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի անվան տուն-թանգարան, որտեղ քննարկում ունեցան տնօրեն Ռոյ Քնոքեի և գործադիր տնօրեն Ուլրիխ Ռոզենաուի հետ: Բարեկամության խմբի անդամները քննարկեցին տուն-թանգարանի գործունեության և առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր:

Հուլիսի 8-ին Բունդեսթագի պատգամավորների հրավերով Հայկ Կոնջորյանը և  Լիլիթ Կիրակոսյանը Բունդեսթագում մասնակցեցին աշխատանքային նախաճաշի, որտեղ քննարկեցին Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: