• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այցը Գերմանիա

20 հունվարի, 2023

Աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 14-15-ը մասնակցեց Եվրոպայում Մանթաշյանց գործարար ակումբի առաջին մասնաճյուղի՝  «Մանթաշյանց Համբուրգի» բացմանը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանից ժամանած Մանթաշյանց ակումբի մոտ 40 գործարարներ, ովքեր ակտիվ շփվում ու կապեր են ստեղծում Գերմանիայի հայ գործարարների հետ: Միության նպատակն է միավորել ամբողջ աշխարհի հայերին՝ նպաստելով հայ գործարար կապերի ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը։ Միջոցառմանը մասնակցեց և ելույթ ունեցավ նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Հունվարի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը Բեռլինում հանդիպեց ԳԴՀ տնտեսական համագործակցության  և զարգացման նախարարության  պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար: Կողմերը քննարկեցին մի շարք հարցեր, մասնավորապես վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոնացված համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով: Նախարարն առաջարկեց Հայաստանում ակտիվացնել Գերմանական ներդրումային կորպորացիայի գործունեությունը։

Այնուհետև Վահան Քերոբյանը Նաումբուրգում մասնակցեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխայել Շմիդթի աջակցությամբ կազմակերպված համաժողովին, որին ներկա էին նաև երկրամասի գործարարները։ Համաժողովի ընթացքում «Lions» ակումբի անդամներին  ներկայացրեց  Հայաստանի բիզնես միջավայրը, տնտեսության ավելի ակտիվ ճյուղերը և հրավիրեց ընկերություններին գործունեություն սկսել Հայաստանում: Համաժողովին մասնակցեցին նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Հունվարի 17-ին նախարարը հանդիպեց Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի (IHA) գործադիր տնօրեն Մարկ Լյութեին:  Հանդիպան ընթացքում Մարկ Լյութեն նշեց, որ արդեն ծանոթ է Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի գործունեությանը և հույս հայտնեց, որ Հայաստանի և Գերմանիայի ասոցիացիաները համագործակցության եզրեր կգտնեն: Նախարարը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան:

Նույն օրը նախարար Քերոբյանը հանդիպեց ԳԴՀ տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղար  Ֆրանցիսկա Բրանտների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպմանը նախարարը  ներկայացրեց Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, 2022 թվականի ընթացքում ոլորտում արձանագրված աճը, ինչպես նաև բիզնես միջավայրի առավելությունները: Կողմերը քննարկեցին  համագործակցության հնարավորությունները՝ քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ուղղություններով: Ֆրանցիսկա Բրանտները կարևորեց Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը:

Հունվարի 20-ին և 21-ին նախատեսված են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և փոխնախարար Արման Խոջոյանի հանդիպումները Լիտվայի, Լեհաստանի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Իտալիայի գործընկերների հետ: Վահան Քերոբյանը հանդիպում կունենա նաև Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի և Գերմանական տնտեսական թիմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կանաչ ջրածնի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը կմասնակցեն նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: