• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի պատվիրակության այցը Բեռլին

19 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 14-ից 19-ը աշխատանքային այցով Բեռլին ժամանեց ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի պատվիրակությունը: Վերջինիս կազմում ընդգրկված էին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ղեկավար Հայկ Կոնջորյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը և Միքայել Թումասյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների, կանցլերի աշխատակազմի Կենտրոնական, Արևելյան և Հարավային Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Ալեքսանդր Վալաուի, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի և հանձնաժողովի անդամ ավագ պատգամավորների, ՍԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ֆրանկ Շվաբեի և ՍԴԿ խմբակցության մարդու իրավունքների աշխատանքային խմբի Հայաստանի զեկուցող Դերյա Թյուրք-Նախբաուրի, ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կնուտ Աբրահամի և ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտի, Ձախեր խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սեվիմ Դաղդելենի, Կանաչներ խմբակցության պատգամավորներ, մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Բորիս Միյատովիչի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մերլե Շպելլերբերգի, Կանաչներ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր Մաքս Լյուքսի, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի  ղեկավար Յոհան Դավիդ Վադեֆուլի և խմբի անդամներ Տաբեա Ռոյսների, Մանֆրեդ Գրունդի, Յոզեֆ Ռիֆի և Շտեֆան Կոտրեի, Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի  նախագահ Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորների, ինչպես նաև Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի և նախագահության մյուս անդամների, Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության (DGAP) փորձագետ Շտեֆան Մայսթերի հետ:

ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմադրամի տնօրեն պրոֆ. Նորբերթ Լամերտի, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Արևելյան Եվրոպայի բաժնի պետ Քրիստին Լինկեի, «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ Ֆրանցիսկա Սմոլնիկի, «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի վարչության նախագահ Հայնց Բիրբաումի, ինչպես նաև «LibMod» կենտրոնի Արևելյան Եվրոպայի տնօրեն Մարիլուիզ Բեքի և Արևելյան գործընկերության թիմի անդամների հետ:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ՀՀ առջև ծառացած անվտանգային և հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության հումանիտար խնդիրներին, հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Հայկական կողմը հստակ ներկայացրեց ՀՀ հանձնառությունը՝ հավատարիմ մնալ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության համամարդկային արժեքներին: Կարևորվեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության՝ որպես անվտանգության և խաղաղության բաղադրատարրի ներկայությունը տարածաշրջանում։ Գերմանացի գործընկերներն ընդգծեցին հակամարտությունների կարգավորման հարցում ուժի կիրառման անթույլատրելիությունը և հայտնեցին իրենց սատարումը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: