• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպանը Կարլսրուհեի ադրյունաբերության և առևտրի պալատում

28 հունիսի, 2024
ՀՀ դեսպանը Կարլսրուհեի ադրյունաբերության և առևտրի պալատում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Վոլֆգանգ Գրենկե․ «Դուք ճիշտ վայրում եք գտնվում»
ՀՀ դեսպանը Կարլսրուհեի ադրյունաբերության և առևտրի պալատում, նշանակալի դեր կանաչ ջրածնի արտադրության և ընդլայնման գործում
 
Օրեր առաջ Կարլսրուհեի արդյունաբերության և առևտրի պալատ այցելեց ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Որպես Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատների ցանցում «երկար տարիներ Հայաստանի համար պատասխանատու պալատ» Կարլսրուհեի արդյունաբերության և առևտրի պալատն իր նստավայրում ընդունեց ՀՀ դեսպանին:
Կարլսրուհեի արդյունաբերության և առևտրի պալատի 2024 թվականի հունիսի 27-ի մամուլի հաղորդագրությունը. «Վիկտոր Ենգիբարյանը, ով որոշ ժամանակ սովորել է Գերմանիայում, 2021 թվականի նոյեմբերի 5-ից Գերմանիայում Հայաստանի դեսպանն է։ Կարլսրուհեի արդյունաբերության և առևտրի պալատի նախագահ Վոլֆգանգ Գրենկեն պատվավոր հյուրին ողջունել է հետևյալ խոսքերով,- «Դուք գտնվում եք ճիշտ վայրում կիրառական ապագա տեխնոլոգիաներին ծանոթանալու համար՝ արհեստական բանականություն, ավտամատացում, ռոբոտաշինություն։ Պալատի անդամ ընկերություններից շատերը ոչ միայն մասնաճյուղեր ունեն ամբողջ աշխարհում, այլև համարվում են շուկայի առաջատարներն իրենց ոլորտում: Ձեր երկրի համար կարևոր բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրամասի համար ևս մեծ կարևորություն է ներկայացնում։ Երկրի ամենախոշոր ՏՏ-ցանց համարվող CyberForum-ում ակտիվորեն ներկայացված են մեր տարածաշրջանի ավելի քան 1000 ՏՏ-ընկերություններ»։
Նախկինում Հայաստանից ՏՏ ոլորտի մի քանի պատվիրակություններ արդեն ժամանել են Կարլսրուհե։ «Այս ներուժը պետք է օգտագործվի և ավելի ընդլայնվի», - ասում է Գրենկեն: «Շատ փոքր և միջին ընկերություններ ունեն միջազգայնացման ռազմավարություն և երախտապարտ են նախկինում անհայտ շուկաներում հուսալի շփումների համար: Որպես արդյունաբերության և առևտրի պալատ, մենք ուրախ ենք առաջարկել մեր աջակցությունը այս շփումների հետագա ընդլայնման համար»:
Կարլսրուհեն և Հայաստանն ունեն սերտ հարաբերություններ։ Կարլսրուհեի Cronimet Group-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Գյունտեր Պիլարսկին Գերմանիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, իսկ Կարլսրուհեի արդյունաբերության և առևտրի պալատի արտաքին առևտրի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վ. Հուբերը հանդիսանում է Հայաստանի առևտրի և արդյունաբերական պալատի ներկայացուցիչը Գերմանիայում։ KIT-ը (Կարլսրուհեի Տեխնոլոգիաների ինստիտուտ) համագործակցության պայմանագիր է կնքել Երևանի համալսարանի հետ:
Դեսպան Ենգիբարյանն ընդգծեց, որ տեխնոլոգիան Հայաստանում մեծ դեր է խաղում, այդ թվում՝ հարևան երկրների նկատմամբ իր մեկուսացված դիրքի պատճառով։ «Մենք Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության գործընկեր երկիրն ենք, հատկապես էներգետիկայի ոլորտում: Հուսով ենք, որ մեր երկիրը կարևոր դեր կխաղա որպես տարանցիկ երկիր, հատկապես կանաչ ջրածնի արտադրության և ընդլայնման գործում, պետք է սկսել ապագայի կերտումը հենց հիմա»,- ասաց դեսպանը։
Տարածքով Հայաստանը գուցե փոքր երկիր է, բայց նրա տնտեսական աճը տարիներ շարունակ շատ դրական է զարգանում։ 2024 թվականին սպասվում է յոթ տոկոս աճ: Ներդրումներ են արվում ճանապարհաշինության, կրթության, առողջապահության, էներգետիկայի, ջրի և գյուղատնտեսության ոլորտներում, սակայն մեր տարածաշրջանի համար ամենահետաքրքիր ոլորտը ՏՏ ոլորտն է՝ Հայաստանի ամենաարագ զարգացող ոլորտը: Շրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 50 տոկոսով՝ մինչև 2,1 միլիարդ դոլար 2023 թվականին։
Օգտագործելով դեսպանի այցի առիթը՝ Կարլսրուհեի արդյունաբերության և առևտրի պալատի տանը տեղի ունեցավ նաև հայկական արվեստի գործերի ցուցահանդեսի բացում, որը գործելու է մինչև ս․թ․ օգոստոսի 8-ը:
 
https://www.goodnews4.de/nachrichten/wirtschaft/item/wolfgang-grenke-sie-sind-hier-an-der-richtigen-stelle?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR3meAsLIQ9UCJ0jtEyPRfbSWHEdXUm6jrJu49KQMG_F2gymPVXXVcrDe8s_aem_z7t1oBHbEEdhHmNV2gnNeQ 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: