• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի աշխատանքային այցը Հալլե

21 նոյեմբերի, 2025
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի աշխատանքային այցը Հալլե քաղաք։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ Հալլեի քաղաքապետ Էգբերտ Գայերի հետ, հիմնական թեման՝ Գյումրի-Հալլե գործընկերություն։
2023թ․-ին Հալլեն և Գյումրին ստորագրել են գործընկերության մասին փաստաթուղթ, որը բազմաթիվ հնարավորություններ է տալիս համայնքների փոխշահավետ համագործակցության համար։ Հալլեի Մարտին Լութերի անվան համալսարանում, այդ թվում՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, գտնվում է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, քաղաքում գործում է Հալլե-Գյումրի համագործակցության ասոցիացիան, ակտիվ են կապերը հատկապես մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։
Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը մասնակցեց և ելույթ ունեցավ «Խելացի քաղաք» ֆորումին։ Միջոցառման հիմնական թեման էր Հալլե քաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը՝ նախ որպես գործնական և կրթական կենտրոն, ինչպես նաև որպես կամուրջ ցանցային ուսումնական միջավայրերի զարգացման համար։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Ենթակառուցվածքների և թվայնացման նախարարության պետքարտուղար Բերնդ Շլյոմերը, ով նաև երկրամասի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնակատարն է։ Միջոցառմանը մասնակցում էին կրթական ոլորտի ներկայացուցիչներ, գիտնականներ, Հալլե քաղաքի ներկայացուցիչներ և գործարարներ։ Դեսպան Ենգիբարյանը իր ելույթում նշեց, որ Գերմանիայում արդեն գործում են վեց Թումո նորարարական կենտրոններ, մի շարք քաղաքներում Թումո կենտրոնները ստեղծման փուլում են։ Նա ողջունեց Հալլե քաղաքում Թումո կենտրոն ստեղծելու գաղափարը՝ հայտելով, որ այն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստան-Գերմանիա կրթական և մշակութային համագործակցության ոլորտում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: