• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ կառավարությունն աջակցում է Պոտսդամի Լեփսիուսի տուն -թանգարանին

19 հունվարի, 2026
Ն.Գ. դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար Մանյա Շյուլեն և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքեն, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանում ստորագրեցին հուշագիր՝ «Գերմանացի հանցագործներն ու օգնողներն Օսմանյան կայսրությունում․ հիշողություններ և պատմություններ հայերեն աղբյուրներում/հայկական տեսանկյունից» հետազոտական նախագծի շարունակության վերաբերյալ: Այն ֆինանսավորվելու է Բրանդենբուրգի երկրամասի և Հայաստանի կողմից 2026 և 2027 թվականներին՝ ընդհանուր 30,000 եվրո գումարով:
Դեսպան Ենգիբարյանն իր խոսքում մասնավորապես ընդգծեց. «Պատմության ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի։ Այն մեզ օգնում է բացահայտել անցյալի դաժան և անմարդկային էջերը, դրանցից դասեր քաղել ապագայի համար և կանխարգելել դրանց կրկնությունը: Միևնույն ժամանակ նման հետազոտությունները լույս են սփռում այն մարդկանց պատմությունների վրա, ովքեր եղել են հայ ժողովրդի կողքին՝ որպես մարդասիրության, գթասրտության և մարդկային կյանքեր փրկելու վառ օրինակներ: Այս հետազոտական նախագիծը և դրա ֆինանսավորումը Հայաստանի և Գերմանիայի միջև գիտական համագործակցության մաս է կազմում: Անցած տարվա դեկեմբերին ՀՀ վարչապետը և Գերմանական կանցլերը ստորագրեցին երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համաձայնագիր, որը, ի թիվս այլոց, առանձնակի կարևորություն է տալիս մեր երկրների միջև գիտական համագործակցությանը»:
Նախարար Շյուլեն իր խոսքում ընդգծեց. «Աշխարհում ընթացող ճգնաժամերն ու պատերազմները հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր է մեր համատեղ հետազոտական նախագիծը Հայաստանի հետ: Մեզ անհրաժեշտ է փաստերի վրա հիմնված ճշմարտություն, իսկական աղբյուրների ուսումնասիրություն՝ որպես պատնեշ կեղծ լուրերի, նոր հաստատված ազգայնականության, մեկուսացման և անվերահսկելի ռեժիմների դեմ: Ես համոզված եմ, որ պատմական հանցագործությունների բաց և փաստագրական ուսումնասիրմամբ, ինչպես նաև զոհերի հիշատակը կարող է նպաստել մարդկանց և ժողովուրդների միջև փոխըմբռնման և հաշտեցման գործընթացին: Ուրախ եմ, որ Յոհանես Լեփսիուսի մահվան 100 ամյակի տարում կարող ենք շարունակել հաջողված հետազոտական համագործակցությունը Հայաստանի հետ»:
2011թ բացված Լեփսիուսի տուն-թանգարանը Պոտսդամում գիտական հետազոտությունների և հանդիպումների կենտրոն է, որը հատկապես զբաղվում է Յոհանես Լեփսիուսի կենսագրությամբ, Օսմանյան կայսրությունում հայերի կյանքով և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանությամբ: Բրանդենբուրգի երկրամասի և ՀՀ համապատասխան նախարարությունները ստորագրված հուշագրերի հիման վրա 2020 թվականից աջակցում են հետազոտական նախագծերին՝ 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանություններից մեկի գիտական ուսումնասիրության և Բրանդենբուրգի և Հայաստանի միջև միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: